Հայաստանի կառավարման համակարգը

1 ր.   |  2021-08-04

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձը։ Անկախության հռչակումից հետո Հայաստանը կիրառել է կառավարման գրեթե բոլոր հնարավոր մոդելները՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանային: Հայաստանի երեք նախագահները, որոնց կառավարման տարիներին արվել են սահմանադրական փոփոխությունները, վստահեցրել են, թե նոր տարբերակն առավել արդյունավետ է և ավելի շատ է համապատասխանում մեր երկրի առանձնահատկություններին: Այնուամենայնիվ, չնայած հարուստ փորձառությանը, մենք շարունակում ենք քննարկել Հայաստանի կառավարման համակարգը։ Այս հարցերի շուրջ մենք այսօր զրուցելու ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ։